ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
Այդ մասին նա հայտարարեց Երևանում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովում։ նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կքննարկի հայ–ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորման հարցը։
Ըստ Վլադիմիր Պուտինի՝ Սոչիում բանակցությունները լավ հիմք են ստեղծել հետագա հիմնարար հարցերի լուծման համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը