«Չկա որևէ երաշխիք, այն ճանապարհով, որ հգնում է իշխանությունը և նույնիսկ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո պատերազմ չի լինելու»,-այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով այս պահին ինքնրոշման իրավունքի սկզբունքը, որը գլխավորն էԱրցախի հետ կապված գործընթացում որևէ կերպ բնակցություններում չի շոշափվում և որևէ կերպ արձանագրված չէ։
Արցախի կարգավիճակի վերաբերյալ հարցին ի պատասխան պատգամավորն ասաց․
«Վերջին տարբերակը, որը քնարկվել էր, այն էր, որ Արցախի հարցը թողնում են հետագա սերունդներին , այսինքն ով է ասում, որ մեր ընտրությունը տարիներ շարունակ եղել է վատի և վատագույնի միջև, և երկրորդը , եթե նույնիսկ դա թողնվում է այն տարբերակով, որը ներկայացնում է իշխանությունը սերունդներին, ապա պետք է հասկանալ արդյո՞ք դա թույլ է տալիս կայունությու և անվտանգություն ապահովել մեր ըտարածաշրջանում , ակնհայտորեն դա չի ստացվելու, որովհետև իրավիճակը դա է վկայում ։ Երկրորդը, երբ ասում են գործընթացը ձգձգվում է կամ թողնում են սերունդնրի վրա չի նշանակում , որ էջը փակվում է»,-ասաց պատգամավորը ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը