Ադրբեջանը բողոք է հայտնել Ֆրանսիային՝ կապված Սենատի բանաձեւի ընդունման հետ։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան «բողոքի նոտա են հանձնել՝ կապված 2022 թվականի նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատում Ադրբեջանի դեմ բանաձեւի ընդունման»։
Նոյեմբերի 15-ի նիստում Ֆրանսիայի Սենատը գրեթե միաձայն բանաձեւ է ընդունել , որը ենթադրում է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ՝ կապված Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հետ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը