Նվազագույն աշխատավարձը 7000 դրամով բարձրացնելը որևէ խնդիր չի լուծում, եթե նկատի ունենանք այն գնաճը, որն ամեն օր ավելի է ուժգնանում: Այս մասին վարման կարգով ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով իշխանության նախագծին:
Թադևոս Ավետիսյանին ի պատասխան ՔՊ-ական Բաբկեն Թունյանը բողոքեց, որ վարման կարգով ելույթները բովդակային քննարկման համար չեն: Թունյանին արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ հիշեցնելով, որ ՔՊ-ն անգամ կողմ չի քվեարկել, որ իրենց նախագծերը օրակարգ մտնեն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը