2019 թվականին ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետական արխիվում ունեցավ շատ մեծ ծավալուն ծրագրային ելույթ, որի ամբողջ առանցքում Հայաստանն ու հայությունն էր: Ասաց թուրքագետ Վարուժան Գեղամյանը ««Խաղաղության դարաշրջանի» գաղափարախոսական սահմանադրությունը. (Ժիրայր Լիպարիտյանի «Հայաստան-Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն» գրքի թուրքագիտական գրախոսություն)» աշխատանքի շնորհանդեսի ժամանակ:
«Կարծում եմ քչերն են այդ ելույթին եհտևել, մանրամասն քննարկել, միևնույն ժամանակ այդ ելույթը կանխորոշեց Թուրքիայի կողմից ոչ թե պետական քաղաքականության փոփոխությունը, այլ պետական քաղաքականության հռետորաբանության՝ մեզ ուղղված հատվածը: Եթե մինչ այդ Հայստանին ու հայությանն ուղղված սպառնալիքները գերազանցապես արվում էին քողարկված, արևելյան դիվանագիոտւթյանը հարիր ոճով և այլն, ապա 2019 թվականի ապրիլից մենք ականատես ենք լինում, որ պաշտոնական հռետորաբանությունը՝ վերևից հանձնարարականով, ամբողությամբ փոփոխվում է: Եվ արդեն 19-ի ապրիլի 24-ին մեն ունենում ենք ոչ թե ելույթ, որտեղ քննարկվում է ընդհանուր ցավը, որին հղում է անում Ժիրայր Լիպարիտյանը, ոչ թե համատեղ կեցությանը կամ այլ բաներին, այլ խոսվում է փաստացի Հայաստանի ու հայության դեմ ուղղված մեղադրանքների մասին և փաստացի հայտարարվում է Արցախյան նոր գալիք պատերազմում Թուրքիայի մասնակցության հիմնավորման մասին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը