12 11 2022

Նիկոլը շատ լավ գիտի, թե առաջկայում ինչեր են սպասվում և մեղքը բարդելու է նաև թիմակիցների վրա․ պատգամավոր



 

«Տպավորություն էր,  որ  պետք է ընդդիմության նման  հայտարարի՝  այս ամենի մեղավորը իշխանությունն է և պետք է հեռանա․  մնում էր դա ասեր, և դրանով  կամբողջացվեին այն հայտարարությունները, որոնք հնչում են ընդդիմության միտինգներում»,-  նման համոզմունք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմենուհի Կյուրեղյանը՝  Yerevan.Today-ի հետ զրույցում գնահատելով վերջին օրերին Ալիևին ուղղված Փաշինյանի ուղերձների հռետորաբանությունը։ 

«Փաշինյանը կրկնում է նույն բառերը, արտաբերում նույն տերմինները, որոնք հնչում են ընդդիմության հանրահավաքների ժամանակ․ նախ՝  տեսականորեն տպավորություն է , որ  էս մարդը նոր է հասկացել  ինչ է կատարվում մեր երկրում․  հայկական ռադիոն մի անեկդոտ ուներ՝ «Повторяем для тупых», հիմա,  եթե Նիկոլ Փաշինյանը 2 տարի հետո է հասկացել, նշանակում է՝ իրեն  անհրաժեշտ էր  բազմակի կրկնություններով նույն բանը լսել, որ հասկանար, տեղ հասներ։ Ցավոք,  եթե ինքն իրեն նույնացնում է այդ «հարիֆի» կարգավիճակում գտնվելու հետ, դա մեր երկրին էլի ձեռք չի տալիս։ Չնայած՝ ոչ մի անգամ չեմ համակերպվել  ու համաձայվել այն մտքին, որ այստեղ  գործում է անկարողույթունը, անփորձությունը․  միշտ ասել եմ ու ասելու եմ , որ սա ծրագրավորված դավաճանություն է ժողովրդին և երկրին»,- վստահեցնում է պատգամավորը։

«Տպավորություն էր,  որ հեսա պետք է հայտարարի՝ այս ամենի մեղավորը իշխանությունն է և պետք է հեռանա․ մնում էր դա ասեր, որովհետև պակաս ոչինչ չհնչեց, ինչ հնչում է ընդդիմության միտինգներում»,- ասաց Արմենուհի Կյուրեղյանը։

«Փաշինյանը մեղավոր է փնտրում․ առավել քան համոզված եմ, որ Ալիևի և  իր մեջ կան բազմիցս բանավոր պայմանավորվածություններ, և  Նիկոլը շատ լավ գիտի, թե՝  առաջկայում ինչեր են սպասվում և դրանով մեղավոր է նշանակում  նաև իր թիմակիցներին։ Վաղը կամ  մյուս օրն ասելու է՝  ես ձեզ զգուշացրեցի, որ Ալիևի  հոխորտանքից վատ բաներ է հնչում,  լավ,  ես չհասկացա, դուք ինչո՞ւ իմ հետ համաձայնեցիք։ Իր թիմակիցների վրա է մեղքը  բարդելու և թող այդ մասին մտածեն ՔՊ-ականները»,- ասաց Արմենուհի Կյուրեղյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ