11 11 2022

Ի՞նչ են ադրբեջանական զորքերը Վերին Շորժայի, Ջերմուկի մոտակայքում, Սև լճի հարավային ափի մոտակայքում․ Փաշինյան

Ի՞նչ են ադրբեջանական զորքերը Վերին Շորժայի, Ջերմուկի մոտակայքում, Սև լճի հարավային ափի մոտակայքում․ Փաշինյան

 

Շատ կարևոր է արձանագրել մի կարևոր նրբություն. Եթե Ադրբեջանն ասում է, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են 1991-ի սահմանը և հետևություն է անում, որ դրանով Արցախի հարցը փակված է, դրանից առաջ մի հարց պետք է տալ, եթե 1991-ի սահմանը փոխադարձաբար ճանաչված է, ի՞նչ են անում ձեր զորքերը, օրինակ, Վերին Շորժայի, Ջերմուկի մոտակայքում, Սև լճի հարավային ափի մոտակայքում և այլն: Ձեր զորքերը պետք է վաղուց դուրս եկած լինեին, կամ առնվազն Պրահայի հանդիպումից անմիջապես հետո: Այս մասին Հանրային Հեռուստաընկերության հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք արել ենք նույն առաջարկը, որն արել ենք 2021-ին, այս անգամ ավելի մանրամասն, որ եթե ընդունում ենք 1991-ի սահմանագիծը, ուրեմն պետք է փոխադարձաբար մեր զորքերը հետ տանենք այդ սահմանագծից: Այսինքն այդ գծից այն կողմ ՀՀ-ն զորք պետք է չունենա, իսկ գծից այս կողմ Ադրբեջանը պետք է  զորք չունենա: Մենք առաջարկում ենք 3 կմ-անոց դեմիլիտարիզացված գոտի ստեղծել: Դա նշանակում է, որ բանակի ստորաբաժանումները պետք է այդ գոտուց դուրս բերվեն, իսկ այդ մասին պահպանությունը հանձնվի սահմանապահ զորքերին Հայաստանի և Ադրբեջանի կողմից: Իհարկե, այդտեղ որոշակի տեխնիկական բնույթի առաջարկներ կան, թե ինչպես ստեղծել այդ ապառազմականացված գոտին, որ մարդկանց բնականոն կյանքը չխաթարվի, մյուս կողմից անվտանգության սպառնալիքներ չստեղծվեն»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ