Մեր ընկալումն այն է, որ միջազգային մոնիտորինգ պետք է իրականացվի: Որովհետև եթե զորքերը հետ են քաշվում, պաշտպանական գիծը խախտվում է: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե մենք չենք ստեղծում երաշխիքներ, որ եթե մենք հետ քաշվեցինք վաղը չէ մյուս օրը Ադրբեջանը չի հարձակվելու, ստացվում է, որ ինքներս մեր առանց այդ էլ խոցելի անվտանգային համակարգը դարձնում ենք ավելի խոցելի: Մեր առաջին առաջարկի ժամանակ մենք ասում էինք, որ Ռուսաստանը իրականացնի մոնիտորինգը, Ադրբեջանն ասացի՝ ինձ համար ընդունելի չէ: Այս անգամ մեր առաջարկի մեջ մենյու ենք դրել, ասել ենք՝ կա՛մ Ռուսաստանը, կա՛մ ՀԱՊԿ-ն, կա՛մ ԵԱՀԿ-ն, կա՛մ ՄԱԿ-ի ԱԺ-ն, կա՛մ ԵՄ-ն, ավելացրել ենք նաև «այլ տարբերակ»: Մեր ընկալմամբ մինիտորինգը պետք է լինի միջազգային»,-ասաց Փաշինյանը:
Նա նաև նկատեց, որ տեսականում և գործնականում հնարավոր է խաղաղության պայմանագիր ստորագրել, և դրանից 12 ժամ հետո կարող է պատերազմ սկսվել, ինչը մենք տեսանք սեպտեմբերի 13-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը