11 11 2022

ԱՄՆ-ն կաջակցի Ադրբեջանին Իրանի դեմ պայքարում

ԱՄՆ-ն կաջակցի Ադրբեջանին Իրանի դեմ պայքարում

Ադրբեջանը աջակցություն կստանա ԱՄՆ կողմից Իրանի դեմ պայքարի դեպքում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։ Նա հայտարարել է, որ այս շաբաթվա սկզբում հանդիպում են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ 

Նշել է, որ Իրանը սպառնալիք է տարածաշրջանի համար, և ԱՄՆ-ն կաջակցի իր գործընկերերին՝ «Պայքարելու Իրանի ազդեցության դեմ տարածաշրջանում և դրանից դուրս»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ