10 11 2022

Մենք ազգովի ապրում ենք «սև կարապի» սպասումով. չգիտենք՝ վաղը ինչ է լինելու․ Վահե Հովհաննիսյան

Մենք ազգովի ապրում ենք «սև կարապի» սպասումով. չգիտենք՝ վաղը ինչ է լինելու․ Վահե Հովհաննիսյան

Հայկական պետությունը վերածվում է ընդամենը հայաբնակ տարածքների, որոնց վրա բոլորը աչք ունեն։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է. «Թշնամին անընդհատ  սպառնում է ու անարգել ստորացնում մեր ազգային արժանապատվությունը։

Ժողովուրդը չի վիրավորվում, և որպես ազգ՝ համատարած բարոյալքման մեջ է։ Մենք ազգովի ապրում ենք «սև կարապի» սպասումով. չգիտենք՝ վաղը ինչ է լինելու, որովհետև մեր պետությունը կորցրել է պրոցեսների թելը։

Իշխանությունը կազմված է ՄԵԿ հոգուց, որը միակամ է որոշում ամեն ինչ, և անելու է  այն, ինչը միայն ինքը հարմար կգտնի։ Որևէ զսպող մեխանիզմ չկա։ Ինքն իրեն տվել է պատմական էքսպերիմենտների իրավունք։ Պետական ողջ համակարգը վերածվել է ՄԵԿ հոգու սպասարկման համակարգի։

Ընդդիմության ներկա ձևաչափերն ակնհայտորեն սպառված են և չեն կարողանում ապահովել  հանրային անհրաժեշտ կոնսոլիդացիա, բայց միաժամանակ կա մեծ դիմադրություն՝ վերափոխվելու։ 

Այս և այլ հարցերի շուրջ սկսում եմ մի հոդվածաշար, որը փորձ է՝ խթանելու բաց խոսակցություն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ