09 11 2022

Նիկոլը սեփական կաշին փրկելու համար իր շրջապատից բոլորին փուռն է տալու. Հայկ Մամիջանյան



Արցախի պարագայում ինքնորոշման իրավունքը հավասարզոր է կյանքի իրավունքին, հակառակ դեպքում յուրաքանչյուր արցախցու կողքին պետք է խաղաղապահ կանգնի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ ընդդիմության և ողջ ժողովրդի ոչ թե մեղքը, այլ ամոթն է, որ իշխող խմբակը դեռ իշխանության է. «Լինելու են մարդիկ, որոնք նշանակվելու են մեղավորներ ու ես հիմա դիմում եմ Փաշինյանի նույնիսկ ամենանեղ թիմակիցներին, էդ որ հպարտանում եք, որ 5-6 հոգանոց չաթեր ունեք իրար հետ, ու ձեզ համարում եք անձեռնմխելի,  իմացեք, որ Փաշինյան Նիկոլը փրկում է երկու բան՝ իր սեփական կաշին ու իր կաշվից աթոռը: Բոլորիդ է փուռը տալու»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ