Այսօր ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հարցազրույց էր տվել և խոսել Խաղաղության պայմանագրի քննարկվող տարբերակների մասին: Նա, մասնավորապես ասել էր, որ իշխանությանը մեղադրողները շառլռալատններ են, քանի որ մեղադրում են, թե Ղարաբաղը հանձնում են Ադրբեջանին, մինչդեռ դա մերը չէ, որ տանք:
Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են ՔՊ պատգամավորի այդ միտքը՝ շնորհակալության և գովասանքի խոսքեր հղելով նրան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը