02 11 2022

Անհաջող սերիալի չստացված դերասանը խոսում է ընդդիմության խայտառակվելու մասին. Իշխան Սաղաթելյանը՝ Ալեն Սիմոնյանին

Անհաջող սերիալի չստացված դերասանը խոսում է ընդդիմության խայտառակվելու մասին. Իշխան Սաղաթելյանը՝ Ալեն Սիմոնյանին

Անհաջող սերիալի չստացված դերասանը, ով հազարավոր զոհերի, հայրենիքի մի մասը թշնամուն հանձնելու գլխավոր դերակատարներից մեկն է, խոսում է ընդդիմության խայտառակվելու մասին: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ այսօր լրագրողների հետ զրույցում հնչեցրած հայտարարություններին:

Նշենք, որ Ալեն Սիմոնյանն այսօր անդրադառնալով ընդդիմության՝ նոյեմբերի 5-ին հրավիրած հանրահավաքին, մասնավորապես, հայտարարել էր, թե Հայաստանի ընդդիմությունը առաջնորդվում է «մի՛ հապաղիր, խայտառակվի՛ր մինչև վերջ» կարգախոսով.

«Ցավում եմ, որ Իշխան Սաղաթելյանը չի հասկանում, որ քաղաքական ինքնասպանության դերն են իրեն վստահել։ Իրեն դրդում են քաղաքական ոչնչացման։ Մենք էլ ենք ընդդիմություն եղել, գիտենք` դա ոնց է լինում»,- ասել էր Սիմոնյանը:

Արձագանքելով ԱԺ նախագահի այս հայտարարություններին՝ Իշխան Սաղաթելյանը նկատել է, որ եթե ըստ Ալեն Սիմոնյանի՝ Արցախի ինքնիշխանության համար պայքարը դա քաղաքական ինքնասպանություն է,ապա այդպիսով, ըստ էության, նա բացահայտում է իրենց քաղաքական վարքագիծը .

«Բնական է՝ ցանկացած հանրահավաք` ի պաշտպանություն Արցախի, «ալենների» մոտ ձղաձգումներ է առաջացնում:

Այո՛, դուք ճիշտ եք, այս էլ որերորդ անգամ Հայաստանի և Արցախի ինքնաոչնչացման ճանապարհային քարտեզի հեղինակի խոսնակը անհանգստնում է իմ քաղաքական ապագայի մասին: Ուրեմն ամեն ինչ ճիշտ է:

Անհաջող սերիալի չստացված դերասանը, ով հազարավոր զոհերի, հայրենիքի մի մասը թշնամուն հանձնելու գլխավոր դերակատարներից մեկն է, խոսում է ընդդիմության խայտառակվելու մասին: Այո՛, մենք խայտառակվում ենք ամեն օր ամբողջ աշխարհի առաջ, քանի որ իրենք են մեր երկիրը ներկայացնում, այո՛, ճիշտ է ասում Ալեն Սիմոնյանը, խայտառակություն է, երբ թշնամու շահերը սպասարկող իրենց խունտան համարձակվում է բունկերից դուրս գալ և երկիր տանել նոր կապիտուլիացայի, բայց թող չանհագստանան, ազգային ամոթի և խայտառակության այս էջը մենք կփակենք»,-ասել է Իշխան Սաղաթելյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ