02 11 2022

Վարչապետն առիթը բաց չի թողնում հաղորդակցվելու հասարակության հետ. Արայիկ Հարությունյան



Վարչապետն առիթը բաց չի թողնում հաղորդակցվելու հասարակության հետ: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է ՀՀ կառավարությունը ձգտում ոչ ժողովրդավար լինել ու չշփվել լրագրողների հետ։

«Ապագայում էլ, ներկայում էլ, անցյալում էլ լրատվամիջոցները որևէ սահմանափակում չեն ունեցել շփվելու ղեկավարության հետ», - ասաց նա:

Նա ասաց, թե լրատվամիջոցները պետք է իրենց հարց տան, թե ինչու է ռեգրեսը տեղի ունեցել ու այլ տեղերում փնտրեն պատասխանները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ