2023 թվականի պետական բյուջեից ՀՀ ոստիկանությանը կհատկացվի 76,2 միլիարդ դրամ: Սա 2022 թվականից շատ է 9,6 միլիարդ դրամով՝ կամ 14,4 տոկոսով:
Այս մասին Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ ասել է փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:
Նրա խոսքով՝ 2022 թվականի ինն ամսիների ընթացքում Հայաստանի տարածքում արձանագրվել է 3063 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով 219 մարդ մահացել, մարմնական վնասվածքներ է ստացել 4408 անձ:
«Շարունակում է աննախադեպ գերծանրաբեռնված աշխատել ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունը. 2022 թվականի ինն ամիսների ընթացքում քաղաքացիներին է հանձնվել 15 հազար 396 կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագիր, 146 հազար 565 նույնականացման քարտ: ՀՀ քաղաքացիներին տրամադրվել է նաև 386 հազար 875 ՀՀ քաղաքացու անձնագիր», - ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը