31 10 2022

ՀՀ գնաճը հավասարվել է ԵՄ երկրների գնաճին, այն 9.9 տոկոս է. Մարտին Գալստյան

ՀՀ գնաճը հավասարվել է ԵՄ երկրների գնաճին, այն 9.9 տոկոս է. Մարտին Գալստյան

Հայաստանում գնաճը հասել է 9,9 տոկոս մակարդակի, ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: ԿԲ նախագահի խոսքով՝ իրավիճակը բավականին մտահոգիչ է:

«Սա, ի դեպ, ԵՄ երկրների գնաճին է հավասար: Երբ ռուսական կողմից նոր հայտարարություններ եղան մոբիլիզացիայի հետ կապված, տեսանք նոր մարդկանց հոսք, որն ավելացնում է  արտաքին պահանջարկի գործոնի ազդեցությունը մեր գնաճի վրա: Մենք մի բանում ենք հաստատակամ, որ անպայմանորեն պետք է բոլոր քաղաքականությունները նպատակադրենք նրան, որ մեր գնաճը զսպենք ու մյուս տարվա ընթացքում գանք թիրախին»,- ասաց Մարտին Գալստյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ