ՀՀ իշխանությունների կողմից շատ հակասական հայտարարություններ ենք լսել, ինչը շատ մտահոգիչ է․ Արկադի Ղուկասյան
Կան իհարկե դժվարություններ, որովհետև մենք չենք տեսնում հստակ դիրքորոշում Հայաստանից։ Ակնհայտ է, որ Արցախը միայնակ չի կարող պայքարել ամբողջ աշխարհի դեմ և մենք ակնկալում ենք Հայաստանի, Սփյուռքի և մեր բարեկամ երկրների աջակցությունը։ Այս մասին Արցախում հանրահավաքից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը։
«Մենք չունենք հստակ ինֆորմացիա, հստակ ինորմացիա ունեն այն մարդիկ, ովքեր բանակցում են։ Վերջին ժամանակահատվածում իրենց խոսքերը արժեք չունեն, որովհետև մտքերը փոխվում են, իսկ շատ հակասական հայտարարություններ ենք լսել, ինչը շատ մտահոգիչ է։ Այսօր Արցախը զրկված է պաշտպանալու մեր ժողովրդի շահերը և ես ուզում եմ հավատալ, որ Հայաստանն այդ առաքելությունը կիրականացնի»,- ասաց նախկին նախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը