30 10 2022

Որոշ ուժեր փորձում են արժեզրկել այս հողի վրա թափված հայի արյունը․ Քաջիկ Հարությունյան



30 տարվա մեր անցած փառահեղ ուղին կրկին մեզ Վերածննդի հրապարակ բերեց։ Քանի որ վերջին շրջանում որոշ ուժեր փորձում էին արժեզրկել այս հողի վրա թափված հայի արյունը, այո ամեն կերպ փորձեցին արժեզրկել։ Այսօր ոտքի ենք ելնում, որ պահենք մեր անմահ հերոսներին տված խոստումը, մեր ճակատագրին տեր կանգնենք։ Այս մասին Արցախում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը։

«Անհնարին է լինել Ադրբեջանի կազմում, այն Ադրբեջանի, որտեղ հայատյացությունը խոր արմատներ է ձգում երկրի ներսում։ Համաձայնվել այդ մտքի հետ նշանակում է ինքնակամ գնալ ոչնչացման։ Այսօր մենք ավելի քան երբևէ պետք է լինենք միակամ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ