Հասել ենք սահմանագծին, որից անդին մեր քաջորդիների արյամբ գծմած մեր հայրենիքի կորուստն է։ Արցախի Հանրապետությունն այսօր առավել քան երբևէ կանգնած է գոյություն ունենալ-չունենալու խնդրի առաջ։ Այս մասին Արցախի ԱԺ նօիստի ժամանակ հայտարարեց Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը շարունակում է ուժի սպառնալիքի կիրառումը։ Ագրեսիվ ու հակահակյայան հայտարարությունները՝ պնդելով, որ Արցախի հարց չկա, ինչն անընդունելի մոտեցում է, այն Արցախի հանրապետության ուղիղ ոչնչացումն է, հայի նոր ցեղասպանությունն է։ Բաքվի նման քաղաքականությունը արդյունք է մի կողմի ՀՀ-ից ակնկալվող հստակ հակազդեցության բացակայության, մյուս կողմից միջազգային հանրության լռության»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը