30 10 2022

Ով հավատում, մտածում կամ բարձրաձայնում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում ապագա ունի, նա պետական հանցագործ է․ Մետաքսե Հակոբյան



Հասել ենք սահմանագծին, որից անդին մեր քաջորդիների արյամբ գծմած մեր հայրենիքի կորուստն է։ Արցախի Հանրապետությունն այսօր առավել քան երբևէ կանգնած է գոյություն ունենալ-չունենալու խնդրի առաջ։  Այս մասին Արցախի ԱԺ նօիստի ժամանակ հայտարարեց Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը շարունակում է ուժի սպառնալիքի կիրառումը։ Ագրեսիվ ու հակահակյայան հայտարարությունները՝ պնդելով, որ Արցախի հարց չկա, ինչն անընդունելի մոտեցում է, այն Արցախի հանրապետության ուղիղ ոչնչացումն է, հայի նոր ցեղասպանությունն է։ Բաքվի նման քաղաքականությունը արդյունք է մի կողմի ՀՀ-ից ակնկալվող հստակ հակազդեցության բացակայության, մյուս կողմից միջազգային հանրության լռության»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ