Արցախն իր ողջ պատմության մեջ դարեր ի վեր պայքարել է իր ինքնությունը պահպանելու, ազգային էությունը պաշտպանելու և գոյատևելու համար։ Եվ այդ ընթացքում ունեցել է ինչպես հաջողություններ, այնպես էլ՝ ցավոք, անհաջողություններ։ Այսպօր էլ մենք կանգնած ենք մարտահրավերների առաջ։ Այս մասին Արցախի ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։
«Արցախի ժողովուրդն անդադար փորձում էր իր արդարացի պահանջը հասցնել միջազգային հանրությանը, բայց ցավոք տարբեր սուբյեկտիվ պատճառներով լսելի չէր նրանց համար։ Եվ միայն մեր հերոսների արյան գնով է հաջողվել Արցախը պահել հայկական»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը