28 10 2022

Խաղաղության միակ հնարավոր ճանապարհը եռակողմ հայտարարությունների դրույթների կատարումն է․ Պուտին



Ռուսաստանն ավանդաբար մշտապես ուշադրություն է դարձրել  և աջակցել է մեր հայ բարեկամներին հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու գործում ՝  դեռ  հին ժամանակներից։

Այդ մասին հայտարարել  է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝  ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում։

«Մենք այսօր էլ անում ենք հնարավորը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորման հասնելու համար։  Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանը ոչ վաղ անցյալում, ինչպես և Ռուսաստանը, բոլորս միասնական պետության կազմում  էինք։

Մենք հսկայական կապեր ունենք և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ, և դա հաշվի չառնելը պարզապես անհնար է։

 Իհարկե, մենք բոլորս բավականին բարդ վիճակում ենք։  Բայց մենք  չենք կարող անմասն մնալ Ռուսաստանի համար մտերիմ պետությունների միջև առկա խնդիրներից և հակասություններից և մշտապես պատրաստ ենք նպաստել դրանց խաղաղ կարգավորմանը»,- նշել է ՌԴ նախագահը։

 «Անկասկած, խաղաղության միակ հնարավոր եւ իրատեսական ճանապարհը կարող է լինել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունների բոլոր դրույթների անշեղ պահպանումը։  Հենց հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հումանիտար հարցերի լուծման ուղղությամբ այդ պայմանավորվածությունների հետևողական կատարման հաշվին է հնարավոր հասնել Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կայուն կարգավորմանը։

 Հարցն այն է՝ ինչպես գտնել այս լուծումները, այս ամենը հեշտ չէ, բայց դրանք կարող եք գտնել միայն այս ճանապարհին»,- ընդգծել է ՌԴ  նախագահը։

 Հիշեցնենք՝  նիստին նախատեսվում է նաև քննարկել Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելուն ուղղված  համատեղ միջոցառումները

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ