«Ես բացարձակապես հիացած չեմ հայերի հանդեպ ՌԴ-ի քաղաքականությամբ, սա պարզ եմ ասում, բայց իրողությանը բաց աչքով նայենք», -այսօր Լազարեւյան ակումբի նիստից հետո հայտարարել է Խսրով Հարությունյանը՝ տարակուսանք հայտնելով մեր անհասկանալի նպատակների մասով։
«Իսկ ի՞նչ ենք անում մենք՝ պատերազմի օրերից սկսած և ինչ մարտավարություն ենք որդեգրել Արցախի հարցում, մենք բանաձեւել ենք այն, ինչը պատասխանատվությունից հրաժարվել է նշանակում, ուրեմն ինչպե՞ս և ինչ իրավունքով պիտի ուրիշից պահանջենք»,-ասել է Խ․Հարությունյանը։
«ՌԴ նախագահն իր երեկվա ելույթով ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը թողեց հայ ժողովրդի վրա ու հայկական իշխանությունների վրա, մեծ իմաստով սա էր երեկվա ուղերձը։ Վլադիմիր Պուտինը բաց տեքստով ասաց՝ ինչ ընտրություն անեք՝ մենք ստիպված կլինենք հաշտվել ձեր ընտրության հետ։ Վերջին հաշվով պարզ է մի բան՝ Արցախի ու արցախահայության անվտանգությունն ու ֆիզիկական գոյությունը կախված է բացառապես ռուս խաղաղապահից Վլադիմիր Պուտինի ակնարկը հենց դրանում էր, եթե հայությունը և ՀՀ իշխանությւոնը որոշեց, որ Արցախը պիտի դառնա Ադրբեջանի մաս, ես ի՞նչ կարող եմ անել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը