Կառավարության այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գյուղատնտեսության ոլորտը շարունակում է անկում ապրել։ Նա ավելացրեց, որ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին գյուղատնտեսական արտադրանքի 0,7 տոկոսի անկում ենք ունեցել:
Հիշեցնենք, որ 2018-ին երբ Փաշինյանը ընտրվում էր վարչապետ, իր ծրագրում գյուղատնտեսությունը ներկայացնում էր որպես երեք առաջնահերթություններից մեկը և խոստանում, որ գյուղատնտեսությունը հեղափոխական տեմպերով կզարգանա:
Ստորև ներկայացնում ենք տեսանյութը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը