Panorama.am-ը թարգմանաբար ներկայացնում է Միջազգային «Լազարյան ակումբի» խորհուրդը հայտարարությունը՝ հայ-ռուսակական հարաբերությունների քննարկումը խաթարելու փորձի առնչությամբ.
«Ռուս-հայկական հարաբերությունների պատմական անցյալն ու ներկան» թեմայով Երևանում կայանալիք ռուս-հայկական միջազգային «Լազարյան ակումբի» հինգերորդ հանդիպման նախօրեին մեր ակումբի կազմակերպիչ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին. Զատուլինը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ղեկավարության անունից հայտարարեց, որ նրա ժամանումը Հանրապետություն «անցանկալի է»։ «Լազարյան ակումբի» խորհուրդն այս հնարքը վրդովեցուցիչ է համարում և՛ ձևով, և՛ բովանդակությամբ։
Մենք կարիք չունենք ապացուցելու, որ Կոնստանտին Զատուլինը Հայաստանի մեծ բարեկամն է, ռուս և հայ ժողովուրդների բարեկամության ակտիվ ջատագովը, որը երբեք չի փոխել իր համոզմունքները։ Առանց չափազանցության, դրա մասին գիտեն աշխարհասփյուռ հայությունը։ Զատուլինն այն անձն է, որը Ռուսաստանում ճանաչեց Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության փաստը։ Նրա զեկույցի համաձայն՝ դեռ 1995 թվականին նման որոշում է կայացրել Ռուսաստանի առաջին Պետդուման։ Երկար տարիներ նրա ելույթները՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների, ազդեցին Ռուսաստանում հասարակական կարծիքի ձևավորման վրա, և Արցախի Հանրապետության այցելություններն ու աջակցությունը պատճառ դարձան նրան 2010 թվականին հարևան Ադրբեջանում պերսոնա նոն գրատա հռչակելու համար։
Կոնստանտին Զատուլինը միշտ ակտիվորեն պայքարել է չճանաչված հանրապետության բնակչության կյանքի և բարեկեցության համար, ինչը դրսևորվել է, օրինակ, համաճարակի գագաթնակետին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումների կազմակերպմամբ՝ ակումբի կողմից հավաքագրված միջոցներով։
Երևույթն աննախադեպ է, քանի որ ռուս խորհրդարանականների մուտքը Հայաստան արգելելու սովորույթը չի եղել, իսկ նամակը ստորագրել է Ազգային ժողովի պաշտոնյան։ Ամեն ինչ արվում է այնպես, որ վերևում գտնվող մարդկանց պաշտպանեն այս խայտառակ որոշումից, թեև Նիկոլ Փաշինյանի «ընտանեկան» թերթում՝ «Հայկական ժամանակ»-ում, Զատուլինի արգելքի մասին հայտարարությունը մատնում է գլխավոր ոգեշնչողին։
Եթե որևէ մեկը կասկածներ ունենար, ապա այժմ միանգամայն պարզ է, որ փորձ է արվում խաթարել ռուս-հայկական հարաբերությունների քննարկումը, որպեսզի Լազարյան ակումբի ռուսաստանցի անդամների ձայնը Հայաստանում չլսվի, հանրապետության իշխանությունները կանգնած են Ռուսաստանի հետ հարաբերություններին դավաճանելու ուղու վրա։ Ինչը զարմանալի չէ՝ հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի հայերին դավաճանելու արդեն իսկ որդեգրած կուրսը։
Լազարյան ակումբի խորհուրդը հայտարարում է, որ ակումբի երևանյան նիստը հայտարարված թեմայով, ինչպես հայտարարվել է, տեղի կունենա հոկտեմբերի 28-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի «Մանթաշև» սրահում (Երևան, Մովսես Խորենացի։ փող., 15) Ակումբի ռուս անդամները հանդիպմանը կկարողանան մասնակցել Մոսկվայի «Ռոսիա սեգոդնյա» մամուլի կենտրոնի նախագահական սրահից առցանց։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 10։00-ին, որը համապատասխանում է Մոսկվայի ժամանակով 9։00-ին։
Մենք միասին ենք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը