26 10 2022

Տարբեր ուժեր ՀՀ մղում են Ռուսաստանից հրաժարվելու և պատմական ինքնաոչնչացման քայլին. Սամվել Կարապետյան

Տարբեր ուժեր ՀՀ մղում են Ռուսաստանից հրաժարվելու և պատմական ինքնաոչնչացման քայլին. Սամվել Կարապետյան

Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ հայ-ռուսական հարաբերությունների անհանգստացնող միտումների մասին։

 ▫️Անհնար է անտեսել այն վտանգավոր ազդակներն ու միտումները, որոնք վերջին ամիսներին մեծ թափ են հավաքում Հայաստանում։

 ▫️Այսօր տարբեր ուժեր բացահայտ կերպով Հայաստանին մղում են Ռուսաստանից հրաժարվելու և պատմական ինքնաոչնչացման քայլին։

 ▫️Կարևոր է հենց հիմա կանխել այնպիսի որոշումների ընդունումը, որոնք անխուսափելիորեն կարող են հանգեցնել ծանր հետևանքների ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի համար։

 ▫️Այս առումով, ինչպես և նախկինում, կարծում եմ, որ Արցախի ապագայի անվտանգության և նրա բնակիչների խաղաղ կյանքի միակ երաշխիքը պատմական այս դժվարին ժամանակաշրջանում Ռուսաստանի միջնորդությունն է խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում։

▫️Հայաստանի իշխանությունները պետք է հավասարակշռված մոտեցում դրսևորեն, որը անվտանգության ամուր երաշխիքներ կտա և կկանխի Արցախի կորուստը։

▫️Չի կարելի հաշվի չառնել նաև, որ Ռուսաստանի Դաշնությունն այսօր Հայաստանի ամենամեծ տնտեսական գործընկերն է, ռուս խաղաղապահներն Արցախի անվտանգության երաշխավորն են, մեր երկրներին միավորում են դարավոր գործընկերային, մշակութային և հոգևոր կապեր։

▫️Այդ իսկ պատճառով այժմ, առավել քան երբևէ, կենսական նշանակություն ունի ճիշտ ընտրություն կատարել և պահպանել հայկական Արցախը աշխարհի համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ