ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, նամակ է ստացել Պետդումայի պատգամավորի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ Հայաստանի Հանրապետություն ժամանելու «անցանկալիության» մասին։
Ստացված նամակում ասվում է.
«ՀՀ Ազգային ժողովի ղեկավարության անունից հայտնում ենք, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետության դեմ վերջին շրջանի Ձեր հրապարակային հայտարարությունները վնասում են մեր պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։
Այս առումով ապագայում Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն համարվում է անցանկալի»։
Այս կապակցությամբ Կոնստանտին Զատուլինը արձագանքել է. «Դա մեզ համար հանկարծակի էր, նամակը ստացել ենք ՀՀ ԱԺ Արտաքին կապերի վարչության պետից։ Ինձ ասացին, որ իմ այցը ցանկալի չէ, իմ հայտարարությունները վնաս են հասցնում ՀՀ-ին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը