19 10 2022

Պուտինը Ուկրաինային և նոր տարածքներին սահմանակից շրջաններում արձագանքման միջին մակարդակ է սահմանել

Պուտինը Ուկրաինային և նոր տարածքներին սահմանակից շրջաններում արձագանքման միջին մակարդակ է սահմանել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինային եւ նոր տարածքներին սահմանակից շրջաններում արձագանքման միջին մակարդակ է սահմանել, հայտնում է РИА Новости-ն։

Խոսքը Ղրիմի, Սևաստոպոլի, Կրասնոդարի երկրամասի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կուրսկի եւ Ռոստովի մարզերի մասին է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ այսօր Վլադիմիր Պուտինը  ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Խերսոնում և Զապորոժիեյում  ռազմական դրություն մտցնելու որոշում է կայացրել։

 «Կիևը մերժում է բանակցությունների վերաբերյալ  ցանկացած առաջարկ, շարունակվում են գնդակոծությունները, օգտագործվում են բացահայտ ահաբեկչական մեթոդներ», - հայտարարել Է  Պուտինը  Անվտանգության խորհրդի   նիստի ժամանակ։

Ռազմական դրությունն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 20-ից․ որոշումն արդեն ստորագրվել է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ