12 10 2022

Պայմանավորվածություն է եղել, որ մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր ենք ունենալու. Արմեն Գրիգորյան

Պայմանավորվածություն է եղել, որ մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր ենք ունենալու. Արմեն Գրիգորյան

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասով հիմնական օրակարգը եղել է, թե ինչպես ենք մենք կարողանում միջազգային մեխանիզմ ստեղծենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանը քննարկեն Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները: Այս մասին այսօր` հոկտեմբերի 12-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Էսկալացիայի հենց առաջին րոպեներից Միացյալ Նահանգները ակտիվ ներգրավվածություն է դրսեւորել եւ առաջին  զանգերից մեկը վարչապետն ունեցել է պետքարտուղար Բլինքենի հետ եւ միացյալ նահանգները շարունակել են ներգրավված մնալ այս ամբողջ ընթացքում: Առաջին հանդիպումը եղել է արտգործնախարարների մակարդակով, երբ որ պետքարտուղար Բլինքենը կազմակերպել էր Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, այնուհետեւ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Սալիվանը կազմակերպել էր իմ եւ Ադրբեջանի նախագահի օգնականի, որտեղ հիմնականում քննարկել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասով հիմնական օրակարգը եղել է, թե ինչպես ենք մենք կարողանում միջազգային մեխանիզմ ստեղծենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանը քննարկեն Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները: Մենք հույս ունենք` ընթացքում կկարողանանք ձեւավորել այս միջազգային մեխանիզմը, որպեսզի հնարավորություն ստեղծվի Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ քննարկումներ տեղի ունենան, ինչպես նաեւ իրավունքների եւ անվտանգության շուրջ»,- ասաց նա:

Գրիգորյանը հայտնեց, որ իրենք նաեւ քննարկել են խաղաղության պայմանագրի գնալու ժամկետը, որը որոշված է մինչեւ տարեվերջ, ինչպես նաեւ դելիմիտացիայի հարցը:

«Այսինքն մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր ունենանք եւ նաեւ պայմանավորվածություն է եղել, որ մինչեւ տարեվերջ դելիմիտացիա է տեղի ունենալու, այսինքն խաղաղության պայմնագիրն ու դելիմիտացիան փոխկապակցված են: Հայաստանի մտահոգությունն այն է, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրից հետո, այսպես կոչված չդեմիլտացված սահմանի  պատրվակը կարող է օգտագործել Հայաստանի վրա հարձակվելու համար, դրա համար քննարկվել է այս հարցը: Շարունակում է օրակարգում Ադրբեջանի զորքերի դուրսբերումը Հայաստանի սուվերեն տարածքից, նաեւ քննարկել ենք ապաշրջափակումը, այստեղ կարեւոր հարց է, որ Հայաստանում եւ տարածաշրջանում,ինչպես նաեւ Ադրբեջանում ապաշրջափակումը տեղի է ունենալու փոխադարձության սկզբունքի հիման վրա: Գիտեք, որ Հայաստանի դիրքորոշումը մնում է այն, որ որեւէ հարց մենք չենք քննարկելու, որն ունի միջանցքային  տրամաբանություն եւ մենք շարունակում ենք պնդել, որ ապաշրջափակում պետք է տեղի ունենա սուվերենության սկզբունքի վրա եւ փոխադարձության»,- ասաց նա:

ԱԽ քարտուղարը նշեց, որ քննարկել են վերջին ագրեսիաի ընթացքում 17 գերիների վերադարձն, ինչես նաեւ հաստատված 33 հայ գերիների վերադարձը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ