10 10 2022

Նույն կերպ էլ վաղը ադրբեջանցիները կարող են փորձել որևէ այլ երկրից այդպիսի մի զահրումար մտցնել Հայաստան և պայթեցնել․ Վրթանեսյան

Նույն կերպ էլ վաղը ադրբեջանցիները կարող են փորձել որևէ այլ երկրից այդպիսի մի զահրումար մտցնել Հայաստան և պայթեցնել․ Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Եթե (!) պայթուցիկով բարձած բեռնատարն իսկապես անարգել մտել է Հայաստան ու հետո անարգել էլ դուրս է եկել երկրից, նշանակում է, որ Հայաստանի ներսում գործում է ուկրաինական կամ ուկրաինացիներին դաշնակից որևէ երկրի հետախուզական ցանց։
Նախ՝ որովհետև դժվար թե նման բեռը մտցնեին Հայաստան առանց ամբողջ ճանապարհին աննկատ ուղեկցության, թողնելով բեռը միայն ամենից բեխաբար (կամ նույնիսկ ոչ բեխաբար) վարորդի հույսին։ [«Ադամանդե ձեռքը» կատակերգությունը չի, էլի]։
Երկրորդը՝ որովհետև դժվար թե յաբախտի թողնեին Հայաստանի մաքսայինով անցնելու, այսինքն կա հավանականություն, որ այդ անցկացնելն էլ է կազմակերպվել ուկրաինացիների կամ իրենց որոշ դաշնակիցների կողմից։
Ամեն դեպքում, Հայաստանում անմիջապես պիտի քննություն սկսվի՝ մաքսայինով, կասկածելի ելումուտ արածներով, նրանց հետ շփումներ ունեցողներով և այլն, և այլն։
Կրկնում եմ, ԵԹԵ իսկապես Հայաստանով անցնելիս պայթուցիկն արդեն դրած է եղել։
Որովհետև նույն կերպ էլ վաղը ադրբեջանցիները կարող են փորձել Բուլղարիայից կամ որևէ այլ երկրից այդպիսի մի զահրումար մտցնել Հայաստան և պայթեցնել արդեն մեր մոտ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ