Կիևի ռեժիմի արձագանքը Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետ կապված ցույց է տալիս նրա «ահաբեկչական էությունը»։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացմանը Կիևի ռեժիմի արձագանքը վկայում է դրա ահաբեկչական էության մասին»,- Telegram-ի իր ալիքում գրել է Զախարովան։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթեցվել։ Պայթյունի արդյունքում այրվել է վառելիքով լի 7 ցիստեռն։ Երթևեկությունը կամրջի վրա դադարեցվել է։ Կոմիտեի տվյալներով՝ կամրջի երկու ավտոմոբիլային հատվածները մասամբ փլուզվել են։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարական հանձնաժողով ստեղծել՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարի հետ կապված։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը