03 10 2022

Հայաստանի ու Արցախի ապագան կախված է մեկ թղթից և այդ մեկ թուղթը «խաղաղության» համաձայնագիրը չէ

Հայաստանի ու Արցախի ապագան կախված է մեկ թղթից և այդ մեկ թուղթը «խաղաղության» համաձայնագիրը չէ

7 or.am-ը գրում է.

«Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը համաձայն է Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու և 90–ականների Հայաստանի ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն Ադրբեջանին հանձնելու գնով Ալիևի հետ, այսպես կոչված, խաղաղության համաձայնագիր կնքել։

Նիկոլն իր պահանջների ու պայքարի նշաձողն իջեցրել է 29.800 քառակուսի կիլոմետրի մակարդակի ու խաղաղություն է մուրում Ալիևից։ Վերջինս չի թաքցնում, որ այդ պայմաններում ինքը ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի ամբողջական կապիտուլյացիան է պահանջում։ Ո՞վ լիներ, որ չպահանջեր Նիկոլից նման բան։ Եթե տվող կա, ուրեմն ուզող միշտ կգտնվի։

Հայաստանում ոմանց թվում է, որ եթե մեզ ներկայացվող պայմանագրերից չարյաց փոքրագույնն ընտրենք ու Նիկոլին օգնենք, որ թուղթ ստորագրի, ապա կլինի խաղաղություն։ Դա առվազն մոլորություն է, քանզի թղթերով չի հաստատվում խաղաղությունը, այլ ուժերի բալանսով։ Եթե Հայաստանը չի դիմադրում, ապա ինչո՞ւ պետք է Ալիևը, թեկուզ Արցախը կլանելով, Հայաստանին խաղաղություն տա։ Ախորժակն ուտելիս է բացվում։ Ժողովրդական լեզվով ասած՝ եթե մատդ տաս, ապա թադտ կտանեն։ Հիմա Ալիևը դա է անում ու անելու է այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլն է Հայաստանի անունից բանակցողը։

Այս ամենը մեկ բան է հուշում։ Եթե Հայաստանի ապագան կախված է թղթից, ապա այդ թուղթը ոչ թե «խաղաղության» պայմանագիրն է, այլ այն թուղթը, որի վրա գրված կլինի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կամ մենք կունենք նրա հեռացման ձևաթղթի արդյունավետ օգտագործում։ Այլ տարբերակ էլ կա, բայց դա արդեն թղթով չի։ Ընտրությունն այս տարբերակների մեջ է։ Եթե, իհարկե, ուզում ենք պետություն ունենալ ու չդառնալ գաղթական (ով որ կհասցնի)»։

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ