30 09 2022

Մադրիդյան սկզբունքները քննադատում է այն անձը, ով ստորագրել է մեր այս դժբախտության շղթայի հիմքը․ Արամ Վարդևանյան

Մադրիդյան սկզբունքները քննադատում է այն անձը, ով ստորագրել է մեր այս դժբախտության շղթայի հիմքը․ Արամ Վարդևանյան

Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մադրիդյան սկզբունքները քննադատում է այն անձը, ով ստորագրել է մեր այս դժբախտության շղթայի հիմքը` 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը: Մադրիդյան սկզբունքները, այդ թվում միջազգային իրավական իմաստով առաջարկում եմ համեմատել այս իշխանությունների յուրաքանչյուր գործողության ու փաստաթղթի հետ որի հետ առերեսվում ենք չորս տարուց ավելի :
Տապանաքարից է խոսում անձը ում թիվ մեկ պատասխանատու լինելու ժամանակ հազարավոր, հասկանում եք հազարավոր ՀԵՐՈՍ տղերք են մարտիրոսվել:
Արցախի հարցի բանակցային գործընթացից դժգոհում է այն անձը, ով բանակցությունները հասկանում էր հետևյալ կերպ. «Արցախը Հայաստան է և վերջ, Սկսում եմ իմ սեփական կետից, Ինչ ուզում բանակցում եմ..»:
Նման բովանդակություն, սուտ ու կեղծիք ու նույնիսկ այս օրհասական պայմաններում պառակտում քարոզող անձի շուրջ` համախմբում հնարավոր չէ, կարծում եմ այսօր դա դարձավ ակնհայտ նաև այն անձանց համար որոնք դա տեսականորեն փորձում էին պատկերացնել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ