Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ամբողջական իշխանափոխության հեռանկարից առավել Նիկոլին սարսափեցնում է մասնակի իշխանափոխության (երբ ՔՊ-ն խորհրդարանով կընտրի նոր վարչապետ) սցենարը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը իր ասուլիսի ժամանակ նշել էր, որ իշխանափոխությանն այլընտրանք չի տեսնում: Առաջարկ էլ ունի. «Դա խորհրդարանական երկրում կարող է լինել ամբողջական եւ մասնակի։ Օրինակ, եթե խորհրդարանը մեկ այլ վարչապետ է ընտրում, իրականում, դա մասնակի իշխանափոխություն է, քանի որ վերահսկիչ փաթեթը մնում է քաղաքական այդ թիմի մոտ։ Մենք չենք կարող բուժվել այն միջավայրում, որը մեզ հիվանդացրել է, այդ միջավայրը մենք պետք է փոխենք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը