ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է հարցին, թե ինչու սեպտեմբերի 14-15-ի զոհերի անունները չեն հրապարակվում։
Փաշինյանի խոսքով՝ դա արվում է հնարավոր անճշտություններից խուսափելու համար՝ հաշվի առնելով 44-օրյա պատերազմի փորձը։
«Եկել ենք եզրակացության, որ ճիշտ է զոհվածների անունները ինստիտուցիոնալ նախատեսված մեխանիզմով հրապարակելը, դա Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում արձանագրվող ցուցակն է և անունները հրապարակվում են այնտեղ։ Մենք կարծում ենք, որ այդպես պետք է լինի ինստիտուցիոնալ մոտեցումը։ Բայց զոհերի ցանկը չհրապարակելը չի նշանակում, որ գաղտնի է պահվում դա, որովհետև բնականաբար նույնականացված զոհերի ընտանիքները տեղեկացված են»,-ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ դեռևս կան մարմիններ, որոնք պետք է նույնականացվեն։
«Ցավոք, 44-օրյայի ժամանակ դեպքեր են եղել, որ սխալ անուններ են հրապարակվել, դրանից խուսափելու համար, ճիշտ է օրենքով գործող մեխանիզմով հրապարակվելը»,–ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը