28 09 2022

Ամենամեծ վտանգը, եթե սկսվի, Արցախի պետական ինստիտուտների ապամոնտաժումն է․ պետք է կանխել․ Ռոբերտ Քոչարյան



« Ցավոք այն բոլոր մտահոգությունները Արցախի վերաբերյալ, որ նախորդ հանդիպման ժամանակ այս դահլիճում հնչեցրել էի  իրականություն են դառնում  և այդ ուղղությամբ իշխանության կողմից՝   վիճակը շտկելու որև  է քայլ չի արվում։ Արցախի թեման ընդհանրապես բացակայում  է, իմ տպավորությամբ, բանակցային գործընթացներում։ Հայաստան -Ադրբեջան կոնֆլիկտը Ղարաբաղի շուրջ էր, ես լավ չեմ պատկերացնում, թե՝  ինչպես կարելի է այս հարաբերությունները  կարգավորել՝  առանց որոշակիություն  և միասնական պատկերացում ունենալու Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ, ․ հետևաբար, եթե այստեղ առաջընթաց կա , ապա կարելի է եզրակացնել, որ Ղարաբաղի հարցում  կա համաձայնություն՝ լռությամբ կամ՝  ոչ լռությամբ,  և այն հանգամանքը,  որ Արցախի հանրապետություն, ինքնորոշում, սուվերենություն բառերը  Հայաստանի պաշտոնյաների բառապաշարից իսպառ կորել է  վկայում է այն մասին , որ այստեղ մենք ունենք լրջագույն պրոբլեմ»,- հրավիրված մամուլիս ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Արցախի խնդրին և դրա շուրջ ընթացող գործընթացներին, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։  

«Եթե այսպես շարունակվի ապագա բանակցային գործընթացը  լինելու է հետևյալ ֆորմատով՝  Բաքու-Ստեփանակերտ  ևինչ-որ չափով՝  Մոսկվա ։ Տպավորությունն այնպիսին է  նաև,  որ Ղարաբաղի իշխանությունն ինչ-որ տեղ  հարմարվել է այս վիճակի հետ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով ․ «Կախվածությունը Բաքվից այս ընթացքում միայն մեծացել է , Ադրբեջանը, երբ ցանկանա, ուզած ժամի կարող է անելանելի վիճակ ստեղծել արցախցիների համար և Ղարաբաղի իշխանության համնար  սա լինելու է ևս մեկ բացատրություն, թե՝  ինչու պետք է համնագործակցել Ադրբեջանի հետ։  Ամենամեծ վանգը, եթե սկսվի Արցախի պետական ինստիտուտների ապամոնտաժումն է,  հաջորդ քայլը լինելու է այս ուղությամբ և սրա դեմ պետք է պայքարել»,-վստահեցրեց նախագահը։

Մանրամսն՝ տեսանյութում։   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ