27 09 2022

Զոհերի մեծ մասը կարող էր չլիներ, եթե պետությունը թիկունք կանգներ բանակին. Սեյրան Օհանյան



 «Փաստ է , որ Հայաստանը գտնվում է կապիտուլյացիոն վիճակում և այս վիճակում  հենց այնպես չի հայտնվել »,- այս մասին Եռաբլուրում  լրագրողների հետ զրույցում ասաց  «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝  անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հարցազրույցի ժամանակ հնչած թեզերին:

«Մեր նորանկախ պատմության մեջ մենք մշտապես հպարտացել ենք մեր անկախությամբ, ինքնիշխանությամբ, ազատությամբ, Արցախի ազատությամբ, մեր հայկական բանակով, բայց վերջին տարիներին իշխանության եկան մարդիկ, ովքեր ձախողեցին ամեն ինչ՝ և՛ բանակցային գործընթացը, և՛ անվտանգությունը և՛ արտաքին հարաբերությունները: Այս ձախողումներն են, որ բերեցին պատերազմի, մենք ունեցանք զոհեր»,-նշեց Սեյրան Օհանյանը։

Նա հայտարարեց, որ պատերազմի արդյունքում զոհերի մեծ մասը կարղ էր չլիներ, եթե պետությունը թիկունք կանգներ բանակին։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ