Ստեղծված իրավիճակում Հայաստանին սպասում են ծանր լուծումներ, ցավոտ լուծումներ։ Պայմանագրեր պետք է ստորագրվեն և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ,և դա ոչ մեկի քիմքին հաճո չի լինելու։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Նրա խոսքով, սակայն, այս պահին այլընտրանք չկա․ «Մենք գտնվում ենք մի այնպիսի ճակատագրական իրավիճակում, երբ նախկին հակասությունները, վեճերը պետք է մի կողմ դնել։ Պահանջվում է երկխոսություն իշխանության և ընդդիմության միջև»,- ասաց ՀՀ առաջին նախագահը։
Նրա խոսքով` երկխոսության է պետք նստել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ․ «Քանի որ կա ինֆորմացիա, որին տիրապետում է միայն Նիկոլ Փաշինյանը։ Մասնավորապես, թե Ռուսաստանը մեզ ինչ է առաջարկում, Թուրքիան ու Ամերիկան ինչ են առաջարկում։ Որպեսզի լուծումներ գտնենք, պետք է փոխվստահություն առաջացնենք և կոնֆիդենցիալ լինի այդ ամենը»,–ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը