20 09 2022

ԱՄՆ-ը պատրաստ է ամեն ինչ անել Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները կարգավորելու համար. Բլինքեն

ԱՄՆ-ը պատրաստ է ամեն ինչ անել Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները կարգավորելու համար. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը վստահեցրել է, որ Վաշինգտոնը պատրաստ է ամեն ինչ անել երկու երկրների միջև տարաձայնությունները կարգավորելու համար, փոխացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամենամյա նստաշրջանի շրջանակներում՝ հայ-ադրբեջանական հակամարտության հերթական սրացումից անմիջապես հետո, որի ժամանակ երկու կողմերն էլ ունեն բազմաթիվ զոհեր։

«Մեզ ոգևորում է այն փաստը, որ մարտերը դադարեցվել են, և վերջին մի քանի օրվա ընթացքում նոր ռազմական գործողություններ չեն եղել», - ասել է Բլինքենը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հանդիպումից առաջ։

Բլինկենն ասել է, որ երկու երկրների ղեկավարներից երաշխիքներ է ստացել, որ իրենք պատրաստ են խաղաղության և դրան հասնելու լավագույն միջոց է անվանել «վճռական և համառ դիվանագիտական ներգրավվածությունը»:

Բլինքենն ասել է, որ երկու երկրների ղեկավարներից հավաստիացումներ է ստացել, որ իրենք պատրաստ են խաղաղության և դրան հասնելու լավագույն միջոց է անվանել «վճռական և համառ դիվանագիտական ներգրավվածությունը»:

«Հայաստանի և Ադրբեջանի հակասությունները ռազմական լուծում չունեն. Բայց, ինձ թվում է, կա կայուն խաղաղության ճանապարհ, որը լուծում է հակասությունները դիվանագիտական ճանապարհով: Միացյալ Նահանգները պատրաստ է անել ամեն ինչ՝ աջակցելու այդ ջանքերին»,- ասել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ