Ադրբեջանցիները պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից.
Օրեր առաջ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ տարբեր դրվագներում մատնանշեց «29 հազար 800 քկմ» տարածքի մասին:
Նա ասաց, որ դա կարմիր գիծ է ՀՀ համար, Ադրբեջանը պետք է դուրս գա մեր սուվերեն տարածքից: Վերջում էլ ավելացրեց.
«ՀՀ տարածքներն անսահմանափակ չեն, ՀՀ-ն ունի սուվերեն տարածք, էդ սուվերեն տարածքը Խորհրդային Հայաստանի տարածքն է՝ 29.800 քառ. Կմ:
Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները՝ ներխուժած, պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից, ընդ որում, ընդհանուր առմամբ, ուզում եմ ընդգծել, որ խոսքը ոչ միայն վերջին օրերի իրադարձությունների մասին է, այլև՝ նախորդ տարվա մայիսի 12-ին Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցած ներխուժման մասին»:
Նշենք, որ այդ ելույթից առաջ, երբ իշխող ուժը հայտարարության տեքստ էր պատրաստել, ընդդիմությունը չմիացավ այդ տեքստին, պահանջեց ավելացումներ անել: Մանսավորապես ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրապարակեց իր հայտարարության տեքստն ու առաջարկները: Առաջարկները բաղկացած էին չորս կետից, որից չորրորդը հետևյանլ է.
«Ազգային ժողովը գտնում է, որ Ադրբեջանի հետ հետագա բանակցությունները կարող են շարունակվել միայն ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի լիակատար դուրս բերման, հայ ռազմագերիների ու այլ ապօրինի պահվող անձանց վերադարձման պարագայում»։
Հիշեցնենք, սակայն, որ իշխող ՔՊ խմբակցությունը մերժեց ընդդիմության այս առաջարկը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը