18 09 2022

ԱՄՆ-ի պատվիրակության անդամը հայտարարեց՝ վերջին հարձակումը կանգնեցրել է Ռուսաստանը․ Կարեն Ճշմարիտյան

ԱՄՆ-ի պատվիրակության անդամը հայտարարեց՝ վերջին հարձակումը կանգնեցրել է Ռուսաստանը․ Կարեն Ճշմարիտյան

Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Գտեք ներքոհիշյալ հարցերի պատասխանները
1. Ինչու՞ է ռուսական զորքը գտնվում Արցախում։
2. Ինչու՞ Ռուսաստանը միջամտեց, կանգնեցրեց 44 օրյա պատերազմը, և չթույլատրեց գրավել ամբողջ Արցախը։
3. Ինչու՞ Թուրքիան չմտավ և չգրավեց ողջ Հայաստանը, հատկապես՝ 2020 թվականին։
4. Ինչպե՞ս, և ով կանգնեցրեց վերջին լայնածավալ հարձակումը։
Փորձեք ինքնուրույն, հստակ ու հիմնավորված պատասխանել այս հարցերին, և բոլորդ կխաղաղվեք։
Մնացածը՝ դիվանագիտություն է, լիրիկա է, կամ ժամավաճառություն։
Եվ վերջում՝
ի հակառակ Հայաստանը «դե յուրե» ներկայացնողների`
ԱՄՆ-ի պատվիրակության անդամը հենց նոր շատ պարզ անգլերենով հայտարարեց՝
- վերջին հարձակումը կանգնեցրել է Ռուսաստանը, և որ իրենք միայն փորձել են աջակցել,
- Հայաստանի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է,
- իրենք զենքով չեն օգնելու,
- ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում ՆԱՏՕ չեն ընդունելու, և զենք չեն մատակարարելու,
- իրենք ֆինանսավորում են բացառապես ականազերծման աշխատանքները (իրականում այդ տարածքներն Ադրբեջանում են), բայց, այստեղ շատ ուշադիր՝
- ցանկանում են «դեմոկրատիա», «դեմոկրատիա», «դեմոկրատիա» և «դեմոկրատիա»… ուրիշ ոչինչ…
Դուք ի՞նչ եք ասում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ