Ներկայացուցիչների պալատն արդեն բանաձև է առաջ քաշել, որով դատապարտում ենք Ադրբեջանի գործողությունները:
Այս մասին Երևանում այսօր հայտարարեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեքի Սփիերը։
«Հուսով եմ, որ այդ բանաձևով առաջ կշարժվենք։ Ինչ վերաբերում է մեր հանձնառությանը՝ շարունակելու ենք աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը և դեմ ենք լինելու Հայաստանի սահմանների որևէ փոփոխության», - հայտարարեց Սփիերը՝ պատասխանելով միջանցքի վերաբերյալ հարցին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը