Ռուսաստանի համար տարածաշրջանային առումով Հարավային Կովկասում խաղաղության վերականգնման հարցն առաջնային է: Այս մասին հայտարարել Է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը՝ Բաքու կատարած այցի ընթացքում:
Նա նշել է, որ Ռուսաստանը առանցքային դեր է խաղացել Ղարաբաղում պատերազմի դադարեցման գործում. համատեղ հայտարարությունը հիմնարար փաստաթուղթ է դարձել տարածաշրջանում խաղաղության կառուցման համար:
«Ռուսաստանը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ գործընկեր եւ միջնորդ է եւ կարող է առանցքային դեր խաղալ սահմանի սահմանազատման եւ սահմանագծման, հաղորդակցությունների բացման եւ խաղաղ համաձայնագրի ստորագրման հարցերում», - նշել է Նարիշկինը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը