12 09 2022

Սրանք ծրագրված խարխլում են Հայաստանի գոյության իմաստաբանական ամբողջ հիմքերը. Արտակ Զաքարյանը՝ իշխանության մասին



Արձանագրենք, որ մեր պետության պատմության ընթացքում բազմաթիվ օրհասական և բացառիկ իրավիճակների հետ մեկտեղ ներքաղաքական կյանքում ստեղծվել է մի բացառիկ իրավիճակ, որտեղ բացառապես ընդդիմությունը՝ որպես քաղաքական ինստիտուտ, ունի լիարժեք հնարավորություն հակակշռելու և կասեցնելու անվտանգային սպառնալիքները: ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Այդ գործընթացում մեզ դեռևս չի հաջողվում մի շատ կարևոր բան՝ հասարակության հնարավորին չափ մեծ մասի ներգրավվումը և ուղիղ աջակցությունը ընդդիմադիր երկու խմբակցություններին: Սա շատ կարևոր և որոշիչ առաքելություն է լինելու մեր պետության գոյության իմաստով: Եթե Աստված չանի, ընդդիմությանը չհաջողվեց վերացնել կամ կասեցնել երեք հիմնական սպառնալիքերից ամենաառաջնայինը՝ ներքին սպառնալիքը, ապա մենք իրավացի ենք, եթե խոսում ենք նաև պետականության կորստի մասին»:

Ավելին՝ տեսանյութով: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ