11 09 2022

Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողություններն ուղղակիորեն ազդելու են Հայաստանի ու Արցախի վրա. Անդրանիկ Թևանյան

Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողություններն ուղղակիորեն ազդելու են Հայաստանի ու Արցախի վրա. Անդրանիկ Թևանյան

Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողություններն ուղղակիորեն ազդելու են Հայաստանի ու Արցախի վրա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:

«Ուկրաինական գամբիտ

Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողություններն ուղղակիորեն ազդելու են Հայաստանի ու Արցախի վրա։

Ադրբեջանում ու Թուրքիայում ուշադիր հետևում են ուկրաինական իրադարձություններին ու պատրաստվում։ Պատրաստվում հարձակման։ Կարիք կա՞ ասելու, թե որ ուղղությամբ․․․

Իսկ Հայաստանո՞ւմ։ Հայաստանում հիմնականում ողբերգական անլրջություն, հանցավոր անգործություն և անմեղսունակություն է տիրում»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ