09 09 2022

2021-ի ընտրությունները բողոքարկվել են,լեգիտիմության դեֆիցիտ ունեին,ՍԴ-ն խիզախություն չի ունեցել արձանագրելու. Վարդևանյան․ News.am

2021-ի ընտրությունները բողոքարկվել են,լեգիտիմության դեֆիցիտ ունեին,ՍԴ-ն խիզախություն չի ունեցել արձանագրելու. Վարդևանյան․ News.am

News.am-ը գրում է․ 2021 թվականի ընտրությունները բողոքարկվել են, լեգիտիմության դեֆիցիտ ունեին, այլ հարց է, որ Սահմանադրական դատարանը խիզախություն չի ունեցել արձանագրելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։

Արամ Վարդեւանյանի կարծիքով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր պատասխանում բառացիորեն ներկայացնում է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները ընդդիմադիր ուժի՝ «Ելք» խմբակցության կողմից որեւէ կերպ չվիճարկելու փաստը. «Ի դեպ հենց այդ խմբակցության կամ դաշինքի անդամ հանդիսացել է հենց վերջինս»։

ԱԺ պատգամավորը հիշեցրեց, որ 2021 թվականի հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները վիճարկվել էին Սահմանադրական դատարանում.

«Հատկանշական է, որ ընտրությունների արդյունքները վիճարկվել էին ոչ միայն «Հայաստան», «Պատվիվ ունեմ» դաշինքների կողմից, այլեւ «Զարթոնք», «Հայոց Հայրենիք» կուսակցությունների կողմից: Այսինքն, ընդհանուր առմամբ ընտրությունների արդյունքները վիճարկվել էին թե՛ ըստ ԿԸՀ որոշման համապատասխան շեմը հաղթահարած քաղաքական միավորների կողմից, թե՛ շեմը չհաղթահարած քաղաքական միավորների կողմից: Սա խոսում է նրա մասին, որ ընտրությունների արդյունքների նկատմամբ անհրաժեշտ վստահություն, արդարության անհրաժեշտ բաղադրիչը չի եղել»։

Պատգամավորի խոսքով՝ դա նաեւ պայմանավորված է այն խախտումներով, որոնք արձանագրվել էին. «Հիշեցնեմ, որ առաջին անգամ ՀՀ պատմության մեջ ընտրությունների ընթացքում առկա է եղել Վարչական դատարանի որոշում, որով հստակ արձանագրվել էր վարչական ռեսուրսի չարաշահման փաստը Քաաղաքացիական պայմանագիրկուսակցության ներկայացուցիչների կողմից: Եվ սա նաեւ զետեղվել էր ՍԴ որոշման մեջ: Առաջին անգամ ՀՀ պատմության մեջ ՍԴ-ն արձանագրել է ատելության խոսքի աննախադեպ ծավալը, որը գեներացվում էր ՔՊ-ի կողմից: Առաջին անգամ Սահմանադրական դատարանը հրաժարվեց պաշտպանել հենց Սահմանադրության նախագծի հիմնավորումն առ այն, որ մեկ խմբակցություն չի կարող ստանալ մանդատների այնպիսի ծավալ, որ առանց ընդդիմության ընդունի սահմանադրական օրենքներ կամ ընտրի սահմանադրական մարմինների պաշտոնյաների։ Այսինքն, այն իբր պնդումը, որ ընտրությունների արդյունքները չեն վիճարկվել ՍԴ-ում, ոչ միայն ակնհայտ սուտ են, այլեւ դժվար է ընկալել, թե ինչպես կարող է նման դիրքորոշում արտահայտվել բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից: Կարծում եմ՝ սա այն դեպքն է, որ հանրությունը կարող է եւս մեկ անգամ իր հետեւություններն անել իրեն ներկայացվող տեղեկությունների վերաբերյալ: Կարծում եմ՝ նաեւ տեղին է նշել, որ ՍԴ-ում գործի քննությունը եւ սահմանադրական արդարադատությունը, որը տեղի էր ունենում, ամենալայն լուսաբանումը ստացած Սահմանադրական դատարանում գործն էր: Չգիտեմ՝ ինչ նպատակ էր հետապնդում հանրությանը մոլորեցնելու այս փորձը, կարծում եմ՝ այդ հարցի հասցեատերը ես չեմ»։

Արամ Վարդեւանյանը շեշըեց, որ 2021 թվականի ընտրությունների արդյունքները մի շարք ուժերի, այդ թվում՝ «Հայաստան» դաշինքի կողմից չեն ընդունվել. «Ընտրությունների արդյունքները բողոքարկվել են, քանի որ օրինականության, լեգիտիմության լրջագույն դեֆիցիտ ունեին, այլ հարց է, որ ՍԴ-ն խիզախությունը չի ունեցել այդ ամենը հաստատապես արձանագրելու: Կարեւոր հանգամանք է նաեւ այն, որ Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ հայտնի ձայնագրության մեջ հստակ խոսվում է նույն 2021 թվականի ընտրական գործընթացներին միջամտելու մասին եւ, թե ինչ անելիք ուներ այդ ընթացքում ԲԴԽ բարձրաստիճան պաշտոնատար անձը, պարզապես այդ ժամանակ նման ձայնագրություն հրապարակված չէր, թե չէ այն եւս քննության առարկա կլիներ ՍԴ-ում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ