08 09 2022

Կրեմլում չեն հաստատել Պուտինի՝ Հայաստան այցի մասին տեղեկությունը

Կրեմլում չեն հաստատել Պուտինի՝ Հայաստան այցի մասին տեղեկությունը

Կրեմլում դեռևս չեն հաստատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՝ Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ տեղեկությունը: Ըստ ՌԴ նախագահի՝ միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովի՝ այդ հարցում հստակեցումդ դեռ չկա:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Պուտինի հայաստանյան այցը կարող է կայանալ հոկտեմբեր-դեկտեմբերին:

«Ես ոչ մի հաստատում չունեմ։ Առայժմ մեր կողմը պաշտոնապես այդ մասին չի ասել», - ասել է Ուշակովը լրագրողներին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ