ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին Սոչիում եռակողմ բանակցություններ կանցկացնեն։ Այդ մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նախատեսվում է քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, Անդրկովկասում կայունության և անվտանգության ամրապնդման հետագա քայլերը, ինչպես նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցերը:
Նշվում է, որ Պուտինը Սոչիում նաև առանձին հանդիպումներ կունենա Ալիևի և Փաշինյանի հետ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը