04 09 2022

ՀՀ վարչապետն ասել է, որ խաղաղության պայմանագիրն առաջիկայում կնքելու են. Armlur.am

ՀՀ վարչապետն ասել է, որ խաղաղության պայմանագիրն առաջիկայում կնքելու են. Armlur.am

ՔՊ աղբյուրներից ArmLur.am֊ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել  ՔՊ խմբակցության պատգամավորների հետ: ArmLur.am֊ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել փակ, գաղտնի հանդիպումից։ Մասնավորապես այդ հանդիպմանը Փաշինյանը ներկայացրել  է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման մանրամասները։

ArmLur.am֊ի բացառիկ տեղեկություններով՝ հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև իրենց խաղաղության բացման դարաշրջանին։ Ավելի՝ ՀՀ վարչապետն ասել է, որ խաղաղության պայմանագիրն առաջիկայում կնքելու են։

 Քննարկում է տեղի ունեցել նաև առաջիկա Աժ նստաշրջանի մեկնարկման մասին։ Սեպտեմբերի 12-ին նիստերը սկսելու են, ու ընդդիմությունը խորհրդարան պետք է վերադառնա։ ՔՊ֊ն իր անելիքներն է պլանավորել։

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Ըստ պաշտոնական հաղորագրության՝ քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում:

Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ նոյեմբերին:

Առաջնորդների ֆորմատով հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ