«Մեր տարածաշրջանում իրավիճակը զարգանում է խաղաղության ուղղությամբ, հուսով եմ, որ դա այդպես է։ Ես Իտալիա եմ եկել Բրյուսելից։ Եռակողմ հանդիպում է եղել իմ, Եվրոպական միության խորհրդի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև։ Մենք պայմանավորվեցինք, որ մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները կհանդիպեն խաղաղ համաձայնագրի շուրջ գործնական բանակցություններ սկսելու համար»։ Այդ մասին նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է իտալական Il Sole 24 Ore թերթին տված հարցազրույցում։
«Մեր այս առաջարկն արվել է, կարելի է ասել, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից անմիջապես հետո։ Մենք հայտարարել ենք, որ մեզ պետք է խաղաղություն, խաղաղության պայմանագիր։ Հայաստանին սրան համաձայնելու համար պահանջվեց մոտ երկու տարի։ Կարծում եմ՝ դա հանդիպման ամենակարեւոր արդյունքներից մեկն էր»,- ընդգծել է ադրբեջանցի ղեկավարը։
Նա նշել է, որ շատ բան կախված կլինի այս խաղաղ բանակցությունների ընթացքից. «Կարծում եմ՝ մենք կկարողանանք խաղաղության պայմանագիր կնքել և ստորագրել մի քանի ամսվա ընթացքում։ Կարծում եմ՝ իրական է, եթե հայկական կողմը նույն կամքը դրսևորի։ Մենք առաջ քաշեցինք հինգ հիմնարար սկզբունքներ, որոնց վրա պետք է կառուցվի խաղաղության պայմանագիրը, և Հայաստանն ընդունեց դրանք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը